ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ

Միգրացիոն գործընթացների վերաբերյալ էլեկտրոնային գրադարանից օգտվելու և որոնվող տեղեկատվությունը գտնելու համար կարելի է.

  •  փնտրել համապատասխան նյութը բանալի բառերի օգտագործմամբ՝ կայքի գլխավոր էջում տեղակայված որոնման համակագի միջոցով,
  •  իրականացնել ոլորտային որոնում։

Միգրացիոն պահոցում նյութերը ներկայացված են 3 հիմնական բաժիններում՝ «Հրապարակումներ», «Օրենսդրություն» և «Վիճակագրություն»։ Բաժիններից յուրաքանչյուրը ունի իր ենթաբաժինները, որոնք ներկայացված են համապատասխան էջի ձախ հատվածում։

«Հրապարակումներ» բաժնում ներկայացված են միգրացիայի վերաբերյալ տարատեսական տեսական և գործնական հետազոտություններ և ուսումնասիրություններ, ձեռնարկներ և տեղեկագրեր։ Ըստ հրապարակման բնույթի նյութերը զետեղվել են 8 ենթաբաժիններում՝

«Օրենսդրություն» բաժնում զետեղված են միգրացիայի ոլորտը կարգավորող ազգային և միջազգային օրենսդրաիրավական հիմքերը։ Միգրացիան կանոնակարգող իրավական նորմերը, ըստ տեսակների, ընդունող մարմինների և գործողության ոլորտերի, ներկայացված են հետևյալ ենթաբաժիններում.

Ներքին օրենսդրություն ենթաբաժնում ներկայացված են ոլորտը կարգավորող.

Երկկողմ միջազգային պայմանագրեր ենթաբաժնում ներկայացված են ԵՄ-ի, ԵՄ անդամ պետությունների, ԵԱՏՄ-ի և դրա անդամ պետությունների հետ, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում ՀՀ-ի կողմից ստորագրված և վավերացված միգրացիայի ոլորտը կարգավորող պայմանագրերը: 

Բազնակողմ միջազգային պայմանագրեր ենթաբաժնում ներկայացված են միգրացիայի ոլորտին առնչվող Կոնվենցիաները, Խարտիաները և Համաձայնագրերը, որոնց միացել է ՀՀ-ը.

«Վիճակագրություն» բաժնում ներկայացված են միգրացիոն գործընթացների վերաբերյալ հիմնական վիճակագրական տեղեկություններ, որոնք զետեղված են 5 ենթաբաժիններում.

Սահմանահատումներ ենթաբաժնում ներկայացված են ՀՀ պետական սահմանի հատման վերաբերյալ տարեկան և կիսամյակային հաշվետվությունները։
 

Ապաստան հայցողներ և փախստականներ ենթաբաժնում ներկայացված են ՀՀ-ում ապաստան հայցածների և փախստական ճանաչվածների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը: (Ըստ երկրների, սեռի, տարիքի և ըստ դիմումների քննարկման կարգավիճակի)։
 

Կացության կարգավիճակ ենթաբաժնում ներկայացված են ընթացիկ տարում ՀՀ-ում Կացության կարգավիճակ ստացած  օտարերկրացիների և կացության կարգավիճակ ունեցողների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը: (Ըստ երկրների, կացության կարգավիճակի տեսակի և կարգավիճակի տրամադրման հիմքի):
 

Դրամական փոխանցումներ ենթաբաժնում ներկայացված են ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումների ներհոսքը՝ ըստ երկրների և տարիների։
 

Ռեադմիսիա ենթաբաժնում ներկայացված են ՀՀ միջազգային պայմանագրերի և կիրարկող արձանագրությունների հիման վրա իրականացված հետընդունման վերաբերյալ վիճակագրություն։
 

«Վիճակագրական գործիք»
 

Միգրացիոն գրադարանի կայքում նախատեսված «Վիճակագրական գործիք» բաժինը հնարավորություն է ընձեռում տարատեսական ֆիլտրերի միջոցով վիճակագրական տվյալների առավել ընդլայնված որոնում իրականացնել և անհրաժեշտ տեղեկատվության հիման վրա կառուցել նոր աղյուսակներ։